Մերկելն ու Օբաման հանդիպում կունենան
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպում կունենան այս չորեքշաբթի: RIA Novosti-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«Կարող եմ ձեզ ասել, որ Մերկելի և Օբամայի առաջին հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ Դա ոչ պաշտոնական հանդիպում է՝ առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների»,-հայտնել է Զայբերտը։