Գերմանիայի իշխանությունները մտահոգված են ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության փորձի կապակցությամբ
ՄիջազգայինԳերմանիայի իշխանությունները շատ մտահոգված են եկող տարի համազգային ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության փորձի կապակցությամբ, հայտնում է Reuters–ը։
Գերմանիայի հակահետախուզական վարչության պետ Հանս–Գեորգ Մաասսենը հիշել է անցյալ տարի աղմուկ հանած գործի մասին, երբ Բեռլինում դեռահաս ռուսաստանցի աղջկան, ըստ ռուսական մամուլի, առեւանգել եւ բռնաբարել էին միգրանտները։ Ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը հերքել էր այդ մեղադրանքները։ «Դա կարող է նորից պատահել եկող տարի, եւ մենք տագնապած ենք։ Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ դա հիբրիդային գործողությունների մի մասին է, որոնց նպատակը հասարակական կարծիքի եւ կայացվելիք որոշումների վրա ազդելն է»,– ասել է նա։
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համանման տագնապներ է հայտնել՝ ասելով, որ Ռուսաստանից ապատեղեկատվություն տարածելու եւ հաքերային հարձակումների նախանշաններ կան։