Մալայզիան Դոնբասում Boeing 777-ի աղետի մեղավորների անունները կհրապարակի 2018 թվականին
Միջազգային2014 թվականին Դոնբասում մալայզիական քաղաքացիական օդանավի կործանման համար պատասխանատու անձանց անունները կհրապարակվեն 2018 թվականից ոչ ուշ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը:
Նախարարի խոսքով՝ Մալայզիայի քննչական մարմինները պարզել են 100 անձանց շրջանակը, որոնք ենթադրաբար կապ ունեն օդանավի աղետի հետ, որ կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը: «Քննչական մարմինը նրանցից յուրաքանչյուրին պետք է հարցաքննի՝ բոլոր մանրամասները պարզելու համար, եւ երբ պարզենք, թե ով է օդանավը խոցել, ապա ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի մեղավորները կանգնեն Նիդերլանդների դատարանի առաջ»:,- հայտնել է Լայը:
Մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելյան հատվածում: Օդանավում եղած բոլոր 298 մարդիկ, այդ թվում՝ Մալայզիայի 44 քաղացացիներ, զոհվել են: