Բաշար Ասադը Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու հնարավորության մասին
ՄիջազգայինԵթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պայքարի ահաբեկիչների դեմ , ապա կարող է ապավինել Սիրիայի կառավարության հետ դաշինքին, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը։
Մեկնաբանելով ԻՊ դեմ պայքարում Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը՝ Ասադը հարց է տվել «Կարո՞ղ է արդյոք նա իրականացնել դա՝ հակառակվելով ամերիկյան վարչակազմի ներսում ազդեցիկ ուժերին ու լրատվամիջոցներին, որոնք դեմ էին նրան»։ Ասադի խոսքով իրեն դա կասկածելի է թվում։ Ամերիկյան քաղաքականությունը կախում ունի ոչ միայն նախագահից, համարում է նա։