Թունիսում տղամարդը մակարոնի փաթեթի տեսքով «ռումբով» սպառնացել է պայթեցնել ինքն իրեն
ՄիջազգայինԹունիսի մայրաքաղաքում փոստի բաժանմունքում անհայտ տղամարդը սպառնացել է ահաբեկչություն իրականացնել, սակայն պարզվել է, որ նրա ռումբը մակարոնի փաթեթ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեջքին ուսապարկ գցած տղամարդը առավոտյան ներխուժել էր փոստ ու հայտնել, որ մտադիր է ինքն իրեն պայթեցնել։ Թունիսի նահանգապետը ու ոստիկանությունը շտապ ժամանել են դեպքի վայր՝ «ահաբեկչի» հետ բանակցելու։
«Նրան ձերբակալել են, զննման ընթացքում մասնագետները պարզել են, որ նրա ձեռքին մակարոնի փաթեթ է, այլ ոչ թե պայթուցիկ սարք»,- հայտնել են ՆԳՆ-ից։