Ջոն Քերին աշխարհին կոչ է արել պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել բոլոր երկրներին՝ այդ թվում Նահանգներին, պայքարել կլիմայական փոփոխություների դեմ։ Նրա խոսքով, դա չանելը կլինի դավաճանություն, որը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, հայտնում է AP–ն։
Չհիշատակելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որը Փարիզյան համաձայնագիրը անվանել էր «միստիֆիկացիա», ու ասել, որ կդադարեցնի ԱՄՆ մասնակցությունը դրան, Քերին նշել է․ «Ոչ ոք իրավունք չունի գաղափարախոսության հիման վրա ու պատշաճ եզրակացությունների բացակայությամբ կայացնել որոշումներ, որոնք ազդում են միլիարդավոր մարդկանց վրա»։ «Ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր ԱՄՆ-ն գնում է իր առջեւ դրված բոլոր միջազգային նպատակների իրագործման ճանապարհով»։ Քերին հավելել է, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը գիտի, որ կլիման փոխվում է ու աջակցում է Փարիզյան համաձայնագրով ԱՄՆ ստանձնած պարտավորությունները։ «Կգա մի պահ, երբ նույնիսկ ամենամոլեռանդ սկեպտիկը պետք է ընդունի, որ տագնապահարույց երևույթներ են տեղի ունենում»,- ասել է Քերին։