Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատգամավորներին ազատելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան` տասը պատգամավորների, այդ թվում և երկու համանախագահներին ազատ արձակելու պահանջով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle -ն:
Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: Ելնելով այս փաստից` փաստաբանները որոշել են նոյեմբերի 17-ին դիմում ներկայացնեն Թուրքիայի Սահմանադրական դատարան:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Ձերբակալվածներիդեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործությունկատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանք ներով: