Թեհրանում բոլոր դպրոցներն ու բուհերը փակում են օդի աղտոտվածության պատճառով
ՄիջազգայինԹեհրանի նահանգի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կարգադրել Է օդի բարձր աղտոտվածության պատճառով փակել մայրաքաղաքի բոլոր դպրոցները, ինստիտուտները, ինչպես նաեւ մանկապարտեզները, բացառությամբ Դամավանդ, Ֆիրուզքուհ եւ Փարդիս արվարձանների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, IRNA գործակալությանը հայտնել Է վարչության գլխավոր տնօրեն Նասեր Մեհրդադին:
Այժմ մեգապոլիսում արդեն երրորդ օրն անընդմեջ փակ են միջնակարգ ուսումնական հաստատությունները՝ նկատի ունենալով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են մթնոլորտի աղտոտվածության հետ: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում այս տարվա հոկտեմբերի 22-ից բնապահպանական խնդիրների պատճառով մահացել Է 412 մարդ: Այժմ օդում կարծր մասնիկների պարունակության նորման առավելագույն թույլատրելին գերազանցում Է եռակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: