ԵՄ-ն պայմանականորեն վավերացրել է Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմը
ՄիջազգայինԵվրոպական միությունը պայմանականորեն վավերացրել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Միաժամանակ նշվում է, որ այդ որոշումն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ անդամ երկրները կհամաձայնեցնեն դրա գործողության արտակարգ դադարեցման մեխանիզմը:
«Մեր որոշումը նոյեմբերի 24-ին նախատեսված Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ պոզիտիվ ազդակ է»,- ասել է ԵՄ-ում Սլովակիայի դեսպան Պետր Յավորչիկը:
2016 թվականի հուլիսին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ուկրաինայում հաջող բարեփոխումների մասին և առաջարկել առանց վիզային ռեժիմը ներդնել հոկտեմբերին: Նման կանխատեսում էր արել նաև ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: