Ժիրինովսկին առաջարկել է գնահատել պատգամավորների բառապաշարը
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ դոմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անհրաժեշտ է համարում ոչ միայն պատգամավորների հաճախելիությունը, այլեւ լիագումար նիստերին նրանց ելույթների քանակը հսկելը, հայտնում է Lenta–ն։
«Ընտրողները խուլուհամրերի չեն ընտրել, այլ նրանց, ովքեր պետք է պաշտպանեն իրենց իրավունքները։ Երեք չափանիշով է պետք կողմնորոշվել՝ ելույթների հաճախությունը, բարձրացված թեմաների քանակը ու բառապաշարը»,- ասել է լիբերալ դեմոկրատը։
Ըստ Ժիրինովսկու՝ պատգամավորների ելույթների հաճախությունը գնահատելու համար կարելի է հատուկ ծառայություն ստեղծել։