Օբաման հույս ունի, որ Թրամփը կդիմակայի Ռուսաստանին վիճակահարույց հարցերում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ երկրի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության ուղիների որոնումը, բայցև կդիմակայի Մոսկվային այն հարցերում, որտեղ Վաշինգթոնի հետ նրա հայացքները տարբերվում են։
«Ես հույս ունեմ, որ ընտրված նախագահը կշարունակի համագործակցություն որոնել Ռուսաստանի հետ։ Բայց նաև հույս ունեմ, որ նա կդիմակայի Ռուսաստանին այն հարցերում, որտեղ մեր հայացքները տարբերվում են»,- ասել է Օբաման Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։