Եվրահանձնաժողովը ԵՄ մի շարք երկրներում լրատվամիջոցների վրա ճնշումների աճ է արձանագրել
ՄիջազգայինԵՄ մի շարք անդամ երկրներում նկատվում է պետական ու մասնավոր կառույցների կողմից լրատվամիջոցների վրա ճնշումների աճ։ Այս մասին հայտնել է ԵՀ փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մի շարք երկրնում, այդ թվում ԵՄ անդամ երկրներում, նկատվում է լրատվամիջոցների վրա ճնշման աճ՝ պետական ու մասնավոր կառույցների կողմից, որոնք ձգտում են այնպես անել, որ մեդիա բովանդակությունը արտացոլի իշխանությունների տեսակետները»,- ասել է նա Բրյուսելում «Լրատվամիջոցների բազմակարծությունը ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ։
Եվրոպական հեռարձակման միության նախագահ Ժան Պոլ Ֆիլիպպոն էլ հայտնել է, որ այսօր Եվրոպայում պետական լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը ամենացածր մակարդակի վրա է։ Նրա խոսքով մամուլը ենթարկվում է թե քաղաքական, թե տնտեսական ճնշումների։