Գերմանիան ընթացիկ տարում Թուրքիայի քաղաքացիներից ապաստան ստանալու ավելի քան 4 հազար դիմում է ստացել
ՄիջազգայինՄիգրացիայի և փախստականների հարցերով Գերմանիայի դաշնային վարչության գրասենյակը 2016 թվականի ընթացքում Թուրքիայից ապաստան ստանալու 4 հազար 437 դիմում է ստացել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Նախորդ` 2015 թվականին դիմումների քանակը 1 767 էր, իսկ 2014-ին` 1 806:
Գերմանիայի Քրիստոնեական միություն կուսակցությունների խորհրդարանական խմբակցության ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Շթեֆան Մայերը հայտնել է, որ ակնկալում են ապաստան ստանալու դիմումների աճ: «Մեզ դիմող Թուրքիայի ցանկացած ընդդիմադիր քաղաքացու ընդունելով չենք կարող լուծել այդ երկրի խնդիրները: Գերմանիան չի կարող այդ լավությունն անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ Էրդողանի ցանկությունն էլ հենց դա է` վերացնել ընդդիմությանը»,- նշել է նա: