Միջերկրական ծովում 2016-ին ավելի քան 4600 հազար միգրանտ է զոհվել
Միջազգային2016-ին Միջերկրական ծովում՝ եվրոպական ափերին հասնելու փորձերի հետեւանքով զոհվել է ավելի քան 4․6 հազար միգրանտ ու փախստական, հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ՄՄԿ տվյալներով, այս տարի 4621 մարդ է զոհվել Միջերկրական ծովում Եվրոպա հասնելու փորձերի ժամանակ։ Ընդ որում միայն նոյեմբերին Միջերկրական ծովում զոհվել է հինգ անգամ շատ մարդ, քան անցած տարվա այդ նույն ժամանակահատվածում։
ՄՄԿ-ն նշում է, որ վեց նավաբեկության հետեւանքով վերջին երեք օրերին 350 միգրանտ անհետ կորած է համարվում, կամ զոհվել է։ Այսպիսով, 2016-ին Միջերկրական ծովում զոհվածների ընդհանուր թվաքանակը այսօրվա դրությամբ 1000 –ով շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։
Իսկ ԵՄ երկրների տարածք հասած միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը կազմում է 343 հազար 589, նրանց մեծ մասին ընդունել է Հունաստանը, երկրորդ տեղում Իտալիան է։