Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»


Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ. Սերժ Սարգսյանը` Դիլիջանի դպրոցի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը:

Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներդրած անձնական մեծ ավանդի համար դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական պարգևները:

Սերժ Սարգսյանի Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթում, որում, մասանվորապես, նշել է.

«Սիրելի՛ բարեկամներ, հյուրեր,

Այսօր բոլորիս համար տոնական և ուրախալի օր է: Այս արարողությամբ պաշտոնապես բացվում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «Դիլիջանի միջազգային դպրոց»:

Ես շուրջբոլորս նայելով՝ ասում եմ՝ երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եվ սա իսկապես ինձ համար շատ մեծ և կարևոր միջոցառում է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է: Երբ Ռուբենն առաջին անգամ ինձ հետ խոսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապես վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հավաքվածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Ավելի ճիշտ՝ կարող էր թվալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունեինք, ովքեր համոզված էին այս դպրոցի անհրաժեշտության մեջ և կարողացան այնպես անել, որ Ռուբենը և իր ընկերները կասկած չունենան մեր ցանկության հետ կապված:

Սա մի ծրագիր էր, որ այլ դեպքերում կարող էր անհասկանալի թվալ. մեծ ներդրում է, բայց շահույթ չի հետապնդում: Մեր, ցավոք սրտի, շահերով առաջնորդվող դարում մարդկանց աչքերը հաճախ սևանում են մեծ գումարներից ու շահույթ ստանալու մոլուցքից:

Բայց հուրախություն բոլորիս ո՛չ Ռուբենը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանավորած մարդիկ այդպիսիք չեն: Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկավ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:

Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:

Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու:

Եվ այս դպրոցի մեկ կարևորագույն հատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմությունը և ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լավագույն բացահայտման համար անհրաժեշտ է ամենալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակվել մեր սեփական սահմանների մեջ և չենք պարփակվելու: Մենք պետք է բաց լինենք աշխարհի հանդեպ, մշտապես ընդօրինակենք, տեղայնացնենք և զարգացնենք ամեն մի առաջադեմ նորույթ:

Իհարկե, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ աշխարհի տարբեր երկրներից և դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլև նոր հնարավորությունների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:

Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս դպրոցն իրականություն դարձնելու գործում միավորվել էին մասնավորի և պետության ջանքերը: Եվ սա ամենալավ առիթն է, որպեսզի ես խորին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Իհարկե, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը և շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարեք:

Ռուբե՛ն և Վերոնիկա՛, մենք, իրոք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խոսքով, կա՛մ ձեզ ոգևորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառույցի կայացմանը: Եվ մենք ձեզնով հպարտ ենք:

Ես շնորհավորում եմ բոլորիս մեկ անգամ ևս այս հոյակապ օրվա՝ դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:

Եվ ուզում եմ դպրոցին երկու գիրք նվիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփված են մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին տեղեկություններ. Լուվրում և Վենետիկում կայացած ցուցահանդեսների գրքերն են»:

Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները