Նիդեռլանդներում գնացքը գծերից դուրս է եկել, ավելի քան 10 ուղեւոր է տուժել
ՄիջազգայինԲժիշկները հիվանդանոց են տեղափոխել Նիդեռլանդներում գծերից դուրս եկած գնացքի 11 ուղեւորների, եւս 7 մարդ էլ թեթեւ վնասվածք է ստացել, հայտնում է Dutch News պարբերականը։
Գնացքը բախվել է կաթ փոխադրող բեռնատարին ու գծերից դուրս եկել։
Բեռնատարի վարորդը չի տուժել։ Վթարի պահին գնացքում 50-75 մարդ կար։