Հարցը շուտափույթ կընդգրկվի ԵԽ Նախարարների կոմիտեի հաջորդ նիստում
ՄիջազգայինԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իլգար Մամեդովի գործով Ադրբեջանի Գերագույն դատարանի ընդունած որոշման հետ։
Ադրբեջանի Գերագույն դատարանը չի աջակցել ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու մասին Ադրբեջանի ստանձնած պարտավորության իրագործմանը։ Յագլանդը հայտարարել է, որ դա Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանդեպ աղաղակող անհարգալից մոտեցում է և քայքայում է իրենց համագործակցության ողջ ոլորտը.
Իլգար Մամեդովը կալանավորվել է 2013 թվականի հունվարին` Իսմայիլիի շրջանի անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2014 թվականին ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել Իլգար Մամեդովին կալանքն ու ազատազրկման դատապարտելը`Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել նրան։