Լավրովն ու Քերին քննարկել են արեւելյան Հալեպում ստեղծված իրավիճակը
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Նախօրեին Լիմայում ԱԽՏՄ ֆորումի շրջանակում տեղի ունեցած զրույցից հետո շարունակել են քննարկել սիրիական կարգավորումը՝ հատկապես արեւելյան Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։