Ադրբեջանը հույս ունի թուրքական արտադրության հրթիռային համակարգերով համալրել իր զինանոցը
ՄիջազգայինԱդրբեջանը հույս ունի թուրքական արտադրության հրթիռային համակարգերով համալրել իր զինանոցը։
«Թուրքական բանակը ապահովված է տեղական արտադրության նոր հրթիռային համակարգով։ Թուրքիայի Զինված ուժերի «Ֆըրթընա» ( «Մրրիկ») համակարգերով կապահովվեն նաեւ Ադրբեջանն ու Թուրքիայի մյուս բարեկամական երկրները»,- հայտնել է նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, փոխանցում է haqqin.az-ը։
«Ցամաք-ցամաք» տեսակի նոր հրթիռային համակարգն արտադրվում է թուրքական Roketsan ընկերությունում։ Պաշտպանության նախարարի խոսքով նոր համակարգն ունի 120 կմ խոցման շառավիղ։