Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով


ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմի զսպման նկատմամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների փոխհամաձայնության հարթակ է

Միջազգային

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ-ի ՊԱՀ-ի առաջատար հրավիրված պրոֆեսոր, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի Միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում։ Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Արձագանքելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստի հիմնական թեմաներից մեկին` պատիվ ունեմ նշելու, որ դեռ «վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ընդսմին դրա մասնակիցներ էին ռուսաստանյան և ամերիկյան առաջատար գեներալներ և ռազմավարական մակարդակի վերլուծաբաններ: Դա հնարավորություն է տալիս մասնագիտորեն հետևելու ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Գտնվելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը «կիսախաղաղություն-կիսապատերազմի» շեմի մոտ` իմ գործընկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար հարթակների որոնմամբ, նշում են նրանց դիրքորոշումների պարբերական անհամապատասխանությունը Մինսկի ձևաչափով ՈՒկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև Սիրիայի վերաբերյալ բանակցություններում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և ՌԴ դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտակա ն  հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այս անընդհատ համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում: Այս տարվա ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաս տանին և Ադրբեջանին հակեց  համաձայնության այն բանում, որ անհրաժեշտ է զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման  նկատմամբ սահմանել վերահսկողություն` ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար:

Պատերազմների վարման ու կանխման միջոցների տեղեկութային հագեցվա­ծության դա­րաշրջանում, մի կողմից, տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման և, մյուս կողմից, մարտական գործողություննե­րի նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս մշակելու մի այնպիսի հայեցա­կարգ, ըստ որի` ագրեսիայի զսպումը կատարվում է պատերազմին նախա­պատրաստումն ազդարարող ռազմական ուժի կուտակման ու տեղաշարժերի նկատմամբ արդյունավետ տեղե­կատվական վերա­հսկողության միջոցով: Նման ռազմավա­րության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խաղաղապահության ոլորտում գործող միջնորդ կողմերը միմյանց և հակամարտության մասնակիցներին տրամա­դրեն հակառակորդների` խաղաղությանն սպառնա­ցող նախապատրաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի նրանց հակեն հրաժարվելու պատերազմին նախապատրաստումից:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է ելնել այն բանի ըմբռնումից, որ Հայաստան-ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մակարդակի անհաշվեկշռության անընդհատ աճման պայմաններում չի կարելի ապավինել ավան­դա­կան ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստա­վորել միջազգային հանրության հետ համագործակ­ցության նկատմամբ այն նորա­մուծական մոտեցումները, ըստ որոնց` մարտական գործողութ­յունների ծավալմանը կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազ­գային հանրութ­յան բարձր տեխնոլոգիական միջոցները: Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահներ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ՖՀ-ն՝ վերազգային տիեզերական տարածությունից վերահսկման իրենց ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դինամիկան: Վերահսկողության այս եղանակը, այն է` ազգային օդային տարածքից հեռազննման տեղափոխումը վերազգային տարածություն, կարող է օգտագործվել որպես պատերազմի կանխման վերաբերյալ խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:

Երկիրը տիեզերքից խորազննելու վերաբերյալ սկզբունքների հռչակագիրը նախատեսում է, որ «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է»[1], իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՜չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՜չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»[2]:

Միջնորդ խաղաղարար տերությունների ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական հայեցակարգի կիրառումը կարող է արդյունավետ եղանակ լինել շարունակվող Ղարաբաղյան հակամարտության դեպքում, մի հակամարտության, որն ավելի քան քառորդ դար մարմրում է մրրկա­հույզ Միջին Արևելքի անմիջական հարևանությամբ: Այն նաև ռազմա­վարական կարևորություն ունի տարածաշրջանային անվտան­գութ­յան համար, ինչը պայմանավորված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Թուրքիային հայաբնակ Ղարաբաղի մերձությամբ: ՈՒստի Ղարաբաղում ռազմական գործողությունների յուրաքանչյուր վերսկսում կարող է ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ այսօր իրագործում են ցեղասպանություն:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՜ք» սկզբունքի հրատապությունը ևս մեկ անգամ երևան եկավ ԽՍՀՄ-ում Վերակառուցման շրջանում իր հայ բնակիչների դեմ Ադրբեջանի ձեռնարկած ջարդերի ժամանակ: Դրանք կազմակերպվել էին ի պատասխան ինքնորոշման և Ադրբեջանական ԽՍՀ-ից համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության դուրս գալու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հայության նախաձեռնած խաղաղ քաղաքական գործողություններին[3]:

1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք: Ի պատասխան այդ ապօրինի ձեռնարկման` 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշ­ներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին խիստ համապատասխա­նութ­յամբ և միջազգային դիտորդների մասնակ­ցութ­յամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից[4]: Հետագա իրադարձություն­ները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը[5]: Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինական է, իսկ դրա արդյունքներով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունը` լեգիտիմ:

Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծեց, իսկ 1994 թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի համաձայ­նագիր, ինչպես նաև 1995 թ.` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատունացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք:

2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման սպառնալիքով մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի այս վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամա նքով, որ չկան շփման գծի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը շատ տարիներ մերժում է հրադադարի մշտազննման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների առաջարկությունները: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ պետությունները, Հայաստանի Հանրապե­տության առաջարկությամբ, արդեն մի քանի տարի շարունակ քննարկում են այդ մեխանիզմների` որպես վստահության ամրապնդման միջոցի ներդրման հնարավորությունը:

2016 թ. մայիսին Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց հակամարտության շփման գծի երկայնքով հրադադարի հրաձգային խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն: Սա պատեհա­ժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը: 

Դրա հետ մեկտեղ, Վիեննայում 2016 թ. մայիսին կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու վերաբերյալ համաձայնություն, այլև երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություն­ներից դուրս գտնվող տիեզերական տարածությունից հարձակողա­կան սպառազինության կուտակման և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին պատրաստումը վերահսկելու ուղեծրային մեխանիզմների ընտրության վերաբեր­յալ հիմք հանդիսացող ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հա ջողված միջազգային խորհրդարկություն[6]:

Այս տեսակետից կարող է օգտակար լինել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները բանակցություններ սկսեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման համար հարձակողական սպառազինության կուտակումը և զորքերի տեղաշարժը մշտազննելու, վերահսկելու և շահագրգիռ կողմերին իրազեկելու նպատակով իրենց տրամադրության տակ եղած մերձերկրային ուղեծրային ապարատները կիրառելու հարցով:

Պատերազմի զսպման նպատակով ուղեծրային խորազննման բարձրտեխնոլոգիական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորարարական կիրառումը կարող է փորձարարական հարթակ դառնալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև խաղաղաշինության նպատակով թիրախային նշանակության հետախուզական տեղեկույթի փոխանակման համար:  Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման ասպարեզում այս նորամուծությունը հաջողության դեպքում կարող է որպես նմուշ   կիրառվել համաշխարհային մասշտաբներով, որպեսզի կանխվի Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի նման հարակից տարածաշրջաններից դերակատարների աղետալի ներգրավմամբ`  Ղարաբաղյան հակամարտության տիպի տեղափակված սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի:

 

Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներում