Ստամբուլում փախստականները հրդեհել են հայրենադարձության կենտրոնը
ՄիջազգայինՍտամբուլի Ֆաթիհ թաղամասում փախստականների հայրենադարձության կենտրոնի բնակիչները հրդեհել են կենտրոնի տարածքը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Փախստականներն այրել են կահույքը: Ոստիկանների միջամտության ժամանակ նրանք կոտրել են կենտրոնի դուռն ու դուրս փախել: Ոստիկանական աշխատակիցները կրակել են նրանց հետևից:
Այժմ փնտրվում են կենտրոնից դուրս եկած 60 փախստական: