Հալեպում շարունակվող ռմբակոծությունների պատճառով դադարել են գործել հիվանդանոցները
ՄիջազգայինՀալեպում վերջին ժամանակներում տեղի ունեցող ակտիվ ռմբակոծությունների հետևանքով սիրիական քաղաքը մնացել է առանց գործող բուժհաստատությունների:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտորդները հաղորդում են, որ բոլոր ժամանակավոր հիվանդանոցները չեն գործում կառավարական ուժերի կողմից 5 օր շարունակվող ավիահարվածների և հրետանու ռմբակոծության պատճառով:
Որոշ հաղորդումների համաձայն` հիվանդանոցներն աշխատում են, սակայն մարդիկ չափազանց վախեցած են այնտեղ գնալու համար:
Հաղորդվում է, որ այս շաբաթ Հալեպում կառավարական ուժերի իրականացրած հարձակման հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` առնվազն 27 քաղաքացի է զոհվել Հալեպի արևելյան թաղամասերում իրականացված վերջին ռմբակոծության ժամանակ: