Ուկրաինայի նախագահը 6 ժամ հարցաքննվել է Մայդանի անկարգությունների գործով
ՄիջազգայինՈւկրաինայի Գլխավոր դատախազությունը հարցաքննել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Կիևում 2013-2014 թվականներին տեղի ունեցած անկարգությունների գործով, այս մսին հաղորդում է Коммерсант-ը` վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարցաքննությունը պետք է տեղի ունենար նոյեմբերի 29-ին, սակայն այն անցկացվել է նախօրեին: Պորոշենկոյի հարցաքննությունը շուրջ 6 ժամ է տևել Մայդանի մասին գործի մի քանի կետերով:
Նախագահի հարցաքննության փաստը հաստատել է նրա մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն` ընդգծելով, որ Պորոշենկոն բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է, որպեսզի Մայդանի դեմ իրագործված հանցագործությունների հետաքննություն անցկացվի, իսկ մեղավորները պատժվեն։