Լեհաստասնում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են կրթական բարեփոխումների դեմ
ՄիջազգայինՏասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Վարշավայի փողոցներ՝ բողոքելով լեհական պահպանողական կառավարության առաջարկած կրթական համակարգի բարեփոխումների դեմ:
Ակցիայի կազմակերպիչ Լեհ ուսուցիչների միության տվյալներով՝ ցույցին շուրջ 50 հազար մարդ է մասնակցում, այդ թվում՝ 35 հազար ուսուցիչներ:
DW-ի հաղորդմամբ՝ իշխանությունները պնդում են մինչեւ 1999 թվականը գործող համակարգին վերադառնալու հարցում: Այն ենթադրում է տարրական (առաջինից ութերորդ դասարաններ) եւ միջնակարգ (իններորդից տասներկուերորդ դասարաններ) դպրոցների բաժանում: Ծրագրվում է վերացնել գիմնազիաները, դպրոցական ծրագրերում փոփոխություններ կատարել, որոնք նախատեսում են «հայրենասիրական արժեքների» պարտադիր ուսուցանում: Ուսուցիչները նաեւ զանգվածային կրճատումների մտավախություն ունեն:
2015 թվականի նոյեմբերին պահպանողականների կառավարության ձեւավորումից հետո երկրում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվում գործող իշխանությունների դեմ: