Եմենում հայտարարվել է առաջին ժամերին հրադադարի 180 խախտման մասին
ՄիջազգայինԱրաբական կոալիցիան Եմենում շաբաթ օրը մեկնարկած հրադադարի առաջին 10 ժամերի ընթացքում արձանագրել է մոտ 180 խախտում հութի ապստամբների կողմից: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին:
Արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հայտարարել է Եմենում նոյեմբերի 19-ի ժամը 12.00-ից մեկնարկող 48-ժամյա հրադադարի մասին։ Արդեն մեկ ժամ անց ԶԼՄ-ները հայտնեցին երկու կողմերից խախտումների մասին: