Թուրքիայում մեկ օրում քրդամետ կուսակցության 51 անդամ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին քաղաքում մեկ օրում ձերբակալվել է քրդամետ Դեմոկրատական շրջանների կուսակցության (DBP) միանգամից 51 անդամ, որոնցից 20-ի վերաբերյալ միագամից կալանավորման որոշում է կայացվել:
Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ձերբակալվածները կասկածվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։