Հարավային Կորեայի դատախազություն. նախագահը ներքաշված է կոռուպցիոն սկանդալում
ՄիջազգայինՀարավային Կորեայի դատախազությունը հայտնել է կոռուպցիոն սկանդալում երկրի նախագահ Պակ Կին Խեի ներգրավվածության մասին, որը բացահայտվել էր վերջինիս աշխատակազմում:
Ինչպես նշում է «Բի-բի-սի»-ն, երկրի ղեկավարին նախագահական իմունիտետի պատճառով հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել, սակայն նրա մոտ ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, որը եղել է նախագահի օգնականը, առաջադրվել է իշխանության չարաշահման հատկանիշներով մեղադրանք:
Մասնավորապես նրան մեղադրում են, որ ճնշում է գործադրել երկու մեծ կորպորացիաների վրա՝ ստիպելով նրանց իրականացնել միլիոնների հասնող բարեգործական ներդրումներ իր հետ փոխկապակցված երկու հիմնադրամներում՝ Mir եւ K-Sports:
Նշվում է, որ դատախազության հայտարարությունն էլ ավելի կուժեղացնի նախագահի վրա ճնշումները: Վերջին շաբաթներին Հարավային Կորեայում տեղի են ունենում մասշտաբային բողոքի ակցիաներ նախագահ Պակ Կին Խեի հրաժարականի պահանջով: