Հալեպում դպրոցի հրթիռակոծության հետեւանքով հինգ երեխա է զոհվել
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ քաղաքում ուսումնական հաստատությունների հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հինգ երեխա ու մի կին, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։
Գործակալության թղթակցի տվյալներով՝ հրթիռակոծվել է Ալ Ֆուրկան թաղամասում գտնվող տարրական դպրոցը։ Հրթիռակոծությունից տուժել է եւս 10 երեխա։
Զինյալները նաեւ գնդակոծել են քաղաքի համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետն ու հիվանդանոցը Աշ Շուհաբ թաղամասում։ Զոհվել է մի կին, 10 մարդ էլ տուժել է։