Fox News․ ԻՊ առաջնորդ ալ -Բաղդադին մահապարտի գոտով է քնում պարանոյայի պատճառով
ՄիջազգայինՈրքան շատ են իրաքցի զինվորականները մոտենում Մոսուլ քաղաքին՝ այդքան անապահով է իրեն զգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ- Բաղդադին, որը հրաժարվել է հեռանալ ստորգետնյա թունելներից ու միշտ մահապարտի գոտով է քնում, հայտնում է Fox News–ը։
Իրաքցի զինվորականները, վկայակոչելով Մոսուլի ներսում իրենց աղբյուրները ,հայտնում են, որ ալ -Բաղդադին «դարձել է անզուսպ», կորցրել ինքնատիրապետումը ու ավելի շատ պարանոյայի նշաններ է ցույց տալիս։
Նշում են, որ ԻՊ առաջնորդը այլեւս ոչ մի տեղ չի գնում ու մարդկանց աչքին չի երևում։ Աղբյուրի խոսքով ալ Բաղդադին «ապրում է գետնի տակ ու ունի թունելներ՝ տարբեր տարածներ տանող ուղիներով»
«Նա առանց իր մահապարտի գոտու չի քնում, որպեսզի կարողանա ակտիվացնել այն, երբ իրեն բռնեն»,- հավելել է Իրաքի զինվորականների աղբյուրը։