Մերկելը հայտարարել է չորրորդ ժամկետով կանցլեր դառնալու մտադրության մասին
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել կառավարության ղեկավարի՝ 2017 թվականի ընտրություններին, նա կառաջադրվի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միության՝ կառավարող դաշինքի կողմից: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել Է Reutet s-ը:
«Այսօր ես նախագահին եւ կուսակցության վարչությանն ասացի, որ պատրաստ եմ Էսսենում կայանալիք համագումարում առաջադրելու իմ թեկնածությունը կանցլեի պաշտոնի համար»,- մեջբերել Է Մերկելի հայտարարությունը ՌԻԱ Նովոստին, որ նա արել Է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
Այսպիսով, Մեկելը պատրաստվում Է Գերմանիայի նախարարների կաբինետը գլխավորելու չորրորդ անգամ անընդմեջ, նա այս պաշտոնին Է 2005 թվականից:
Բունդեստագի ընտրությունները կկայանան 2017 թվականի աշնանը: