Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մնաց անցյալում, այժմ հոկտեմբերի 11-ն է, ժողովուրդն արթնացավ իր քնից, բայց չտեսավ այն նոր հանրապետությունը, որի մասին եռյակի կազմակերպիչները խոստանում էին, ասելով. «հոկտեմբերի 11-ին արթնանալու ենք նոր հանրապետությունում»:
Հանրահավաքից հետո մարդկանց դժգոհությունը մեծ էր. «էլի փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ», «մյուս հանրահավաքին չենք գալու» և այլն: Նկատելի է, որ այս հանրահավաքը ժողովրդի երկար սպասված ակնկալիքները չարդարացրեց:
Սրան նպաստեց ոչ իշխանական ուժերի առաջնորդների հակիրճ, մյուս հանրահավաքների ժամանակ հնչած միևնույն կոչերն ու հայտարարությունները, որը որևէ կերպ չառանձնացրեց այս հերթական հանրահավաքը մյուսներից:
Ցավալի է, սակայն պետք է ֆիկսենք, որ հասարակությունը ևս մեկ անգամ խորը հիասթափություն ու հուսահատություն ապրելու առիթ ունեցավ:
Պետրոս Գերպեկչյանի ֆեյսբուքյան գրառումը