Հայաստանի արգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-25-ը կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։