Ստոլտենբերգը Եվրոպայից եւ Կանադայից կոլեկտիվ պաշտպանության մեծ միջոցների տրամադրում է ակնկալում
ՄիջազգայինՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության պահպանման բյուջեն 100 միլիարդ դոլարով կաճի, եթե բոլոր դաշնակիցները կատարեն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2-ական տոկոսը տրամադրելու խոստումները: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 21-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Ստամբուլում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
«Բյուջեի կրճատան մի քանի տարուց հետո մենք շրջադարձային պահ եք տեսնում կոլեկտիվ պաշտպանության միջոցների տրամադրման ոլորտում: 2014 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի անդամները պարտավորություններ ստանձնեցին պաշտպանության համար ՀՆԱ-ի 2 տոկոսի տրամարդման վերաբերյալ: Եվ մենք սկսեցին տեսնել այդ համաձայնությունների դրական իրագործումը»,-ասել Է նա: Ստոլտենբերգը նշել Է, որ «2015 թվականին բյուջետային կրճատումները դադարեցին, իսկ Եվրոպայում եւ Կանադայում պաշտպանության ծախսրեն սկսեցին աճել»:
«Ես սպասում եմ, որ Եվրոպայի եւ Կանադայի բյուջեներից տրամադրվող այդ միջոցներն Էլ ավելի կաճեն՝ մինչեւ 3 տոկոս: Եթե մեր բոլոր դաշնակիցները կատարեն պաշտպանության համար 2 տոկոս տրամադրելու համաձայնությունները, ապա դա կնշանակի լրացուցիչ 100 միլիարդ դոլարի դրամական մուտք մեր հնարավորությունների ամրապնդման համար»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: