Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Աբրահամյանի ելք ու մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և հեռանալու է Հայաստանից ՝ մարտ ամսին վերադառնալու պայմանով։ Անշուշտ, հայաստանյան լրատվական դաշտն իրեն հատուկ մակերեսայնությամբ հատուկ ուշադրություն դարձրեց  ոչ թե Աբրահամյանի հայտարարության քաղաքական կողմին ու ենթատեքստերին, այլ վերջինիս այն զավեշտալի արտահայտությանը, թե ինքն ամուսնացել է ռուս աղջկա հետ՝ ռուսերեն սովորելու համար։ Աբրահամյանի ամուսնության մոտիվացիաներն ըստ էության մեզ չեն հետաքրքրում, առավել ևս այն պայմաններում, որ նա այդպես էլ ռուսերեն չսովորեց, չնայած մինչ ռուսերենը գուցե պետք էր մի քիչ հայերեն սովորել։ Սակայն դա բոլորվին էական նշանակության հարց չէ։

Առավել հետաքրքիր էր Արա Աբրահամյանի քաղաքականությունից հեռանալը։

Ըստ էության շուրջ մեկ տարի առաջ Արա Աբրահամյանը հայտարարեց կուսակցություն «բացելու» և ակտիվ քաղաքականություն մտնելու մասին։ Սակայն, ինչպես տեսանք, այս ընթացքում այդ կուսակցությունն այդպես էլ «չբացվեց», իսկ Աբրահամյանը հեռացավ քաղաքականությունից՝ այդպես էլ չմտնելով այնտեղ։

Այս դրվագը դասագրքային օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հեռանալ քաղաքականությունից՝ այնտեղ չլինելով։ Սակայն մյուս կողմից, Արա Աբրահամյանի՝ քաղաքականությունից հեռանալը այնքան էլ միանշանակ չէ, քանի որ նա հայտարարել է, որ վերադառնալու է Հայաստան 2017 թվականի մարտին, այսինք նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ շրջանում։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ Աբրահամյանի գործոնի անհրաժեշտությունը կա։ Այստեղ իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը քաղաքական անհրաժեշտության մասին չէ, այլ զուտ այն  ռեսուրսների, որոնց տիրապետում է Արա Աբրահամյանը։

Եվ այստեղ բնավ էլ դժվար չէ հասկանալ, որ այդ ռեսուրսները բնականաբար ծառայելու են իշխանությանը կամ Հանրապետական կուսակցությանը։ Այլ հարց է, թե Աբրահամյանի ռեսուրսներն ուղղակի թե անուղղակի կերպով են ծառայելու իշխանությանը, քանի որ չի բացառվում, որ Արա Աբրահամյանն այսպես ասած օգտագործվի Արթուր Բաղդասարյանի  և վերջինիս «Հայկական վերածնունդի» միջոցով, քանի որ շարունակաբար տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում Բաղդասարյան-Աբրահամյան մտերմության և նույնիսկ քավոր-սանիկության մասին։

Ի դեպ նման զարգացման պարագայում կարող ենք փաստել, որ հայաստանյան  քաղաքական գործընթացների տրամաբանության  մեջ մեծ փոփոխություններ չեն կատարվել և իշխանությունը շարունակում է կրկնաօգտագործել բազմիցս կիրառված օեկ-ական տրյուկը։ Սակայն հնարավոր է, որ նման այլևայլությունների  կարիք ընդհանրապես չզգացվի և Արա Աբրահամյանն ուղղակիորեն բերի իր ծառայությունները իշխանությանը՝ առանց միջնոդների։ Ինչևէ, ամեն դեպքում, այս կծիկի հանգուցալուծմանը շատ կարճ ժամանակ է մնացել։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»