Թուրքիայի վարչապետն ընդունել է Նեչիրվան Բարզանիին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: Նրանք համաձայնության են եկել ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները տարվեր ոլորտներում: