Մերկելը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում խոսել է Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն կողմ լինելու մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է R euters գործակալությունը:
Մերկելը նշել է, որ չկան արդարացումներ Թուրքիայի կառավարության կողմից մամուլի ազատության սահմանափակումների և հազարավոր ձերբակալությունների համար: Այդուհանդերձ, նա համոզմունք է հայտնել, որ հաղորդակցման ճանապարհները պետք է բաց մնան: «Ես կշարունակեմ բանակցությունները Թուրքիայի հետ: Սակայն դա չի նշանակում, որ չի լինի արձագանք այն ամենի նկատմամբ, ինչը մտահոգիչ է երևում»,-ասել է նա:
Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներն առ այն, որ Գերմանիան կարևոր դերակատարում չունի ահաբեկչության դեմ պայքարում: