Շտայնմայերը և Էյրոն առաջարկել են «նորմանդական» ֆորմատով հանդիպում կազմակերպել
ՄիջազգայինԳերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն իրենց ռուս և ուկրաինացի գործընկերներին առաջարկել են նոյեմբերի 29-ին Մինսկում անցկացնել «նորմանդական» ֆորմատով հանդիպում:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմ անիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք իմ ֆրանսիացի գործընկերոջ` Էյրոյի հետ առաջարկել ենք մեր ռուս և ուկրաինացի գործընկերներին կրկին հանդիպել հաջորդ շաբաթ Մինսկում: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք քննարկել ամեն ինչ հաջորդ երեքշաբթի»,- ասել է նախարարը:
Նա հույս է հայտնել, որ իր գործընկերները գնահատում են իրավիճակի ողջ լրջությունն այնպես, ինչպես իրենք: Նախարարի խոսքով` նման հանդիպումները, բանակցություններն ուղղակի անհրաժեշտություն են, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա, և եթե անգամ դա դժվար է, անգամ եթե դանդաղ և դժվար է առաջ շարժվել, իրենք չպետք է դադարեցնեն ջանքերը մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: