ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը
ՄիջազգայինԵվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ: