Թուրքիայում պայթյունի հետևանքով զինվոր է մահացել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում ճանապարհին տեղադրված պայթուցիկ է գործի դրվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով մեկ զինվոր մահացել է, երկու զինվոր և երեք քորուջու (գյուղերի ազգությամբ քուրդ պահապաններ)` վիրավորվել:
Շըրնաքում գործողություններ են տարվում` հայտնաբերելու պայթյունը կազմակերպած անձանց: