Ջիհադականները ծրագրում էին դեկտեմբերի 1-ին ահաբեկչություն իրականացնել Փարիզում
ՄիջազգայինՋիհադական ահաբեկչական խմբավորումը ծրագրում էր հարձակում իրականացնել Փարիզում դեկտեմբերի 1-ին: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով ոստիկանական աղբյուրը, մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների համար կարող են թիրախ դառնալ սուրբծննդյան շուկան և Դիսնեյլենդը:
Ստրասբուրգ և Մարսել քաղաքներում 8 ամսվա ընթացքում իրականացված ոստիկանական արշավի ժամանակ 7 կասկածյալ է ձերբակալվել հանգստյան օրերին: Նրանցից երկուսին հետագայում ազատ են արձակվել:
Քննիչները պարզել են, որ կասկածյալները համացանցում տեղեկություններ են փնտրել վերոնշյալ վայրերի մասին: Ոստիկանության տվյալներով` խմբավորման անդամները ցուցումներ են ստացել Սիրիայում գործող ջիհադականներից: