Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ասադի ավիացիայի կողմից թուրք զինվորականներին հարվածելը
ՄիջազգայինԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ասադի ավիացիան Սիրիայի հյուսիսում հարձակում էր իրականացրել թուրք զինվորականների վրա՝ սպանելով նրանցից 3-ին և վիրավորելով 10-ին։
Ընդգծվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ասադի ավիացիայի այդ հարվածը, Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու հարցն ու Սիրիայում տիրող իրավիճակի վերջնական կարգավորման հարցը։