Յանուկովիչը դեռևս չի մտածում քաղաքականություն վերադառնալու մասին
ՄիջազգայինՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
«Ինչ վերաբերում է իմ վերադարձին, թե ինչի մասին եմ ես մտածում: ԶԼՄ-ներում շատ են գրում, որ ես ցանկանում եմ վերադառնալ իշխանության, ինչ-որ ռևանշի մասին, սակայն ես մտածում եմ, թե ինչպես շուտ ավարտել պատերազմը հայրենիքումս, որպեսզի Դոնբասը դուրս գա ավերակներից, ինչին նրան բերել է պատերազմը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Յանուկովիչը մամուլի ասուլիսում:
Ուկրաինայի նախկին նախագահն ընդգծել է, որ մտածում է պատերազմի շուտ ավարտի մասին, որևէ այլ բանի մասին չի մտածում: