Իրանը մտադիր է Ղազվին-Ռեշտ երկաթուղու կառուցումն ավարտել մինչև 2017 թվականի մարտի վերջ
ՄիջազգայինԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ղազվին-Ռեշտ երկաթուղու կառուցումն ավարտել մինչև 2017 թվականի մարտի վերջ։
Այդ մասին այսօր Բաքվում անցկացված երկաթուղային միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է «Իրանական երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Հոսեին Աշուրին։
Նրա խոսքերով՝ 175 կիլոմետր երկարությամբ Ղազվին-Ռեշտ երկաթուղու կառուցումը ծրագրված է ավարտել մինչև իրանական ընթացիկ տարեվերջ.
«Ինչ վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթգծին, ապա ներկայումս այդ հատվածի կառուցման ու ֆինանսավորման շուրջ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ»։