Հրանուշ Հակոբյանը համոզված է` ՀՀԿ Գործադիր մարմնի կազմում է մնալու
ՔաղաքականՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն այլեւս ՀՀԿ գործադիր մարմնի կազմում չի լինելու:
«Կեղծիք է»,- լրագրողների հետ զրույցում ԳՄ կազմում չլինելու մասին լուրերին այսպես արձագանքեց Հրանուշ Հակոբյանը:
Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն` սփյուռքի նախարարն այլեւս կուսակցության ղեկավար կազմում չի լինելու: