Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունն առաջադրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»,- ասաց Տարոն Մարգարյանը:
ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձևաչափով: Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ խոշարագույն քաղաքական կառույցի ՀՀԿ նախագահի պաշտոնում իրեն վերընտրելու կապակցությամբ: Նա ընգծեց, որ բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ ունեն կուռ թիմ և տարիների հարուստ փորձ: