Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»


Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀԿ ծրագրի արդիականացման, շարքերը համալրելու և զտելու խնդիրների մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր անդամներով համալրելուն զուգահեռ` բավականաչափ զտել է իր շարքերը ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ ինչ խնդիրներ լուծողներից: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: 

«ՀՀԿ-ի մեխանիկական աճը մեր նպատակը չէ, քիչ ջանքեր չենք ներդրել կուսակացական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար, ունենք ձեռքբերումներ, բայց մեր պատկերացրած համակարգից մենք դեռ հեռու ենք:

ՀՀԿ-ն շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը, բարձրացնել ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության արդյունավետությունը: Այս տարվա ընթացքում սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով:

ՀՀԿ-ն նոր անդամներով համալրելուն զուգահեռ շարքերը բավականաչափ զտել ենք նաև ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ ինչ խնդիրներ լուծողներից: ՀՀԿ-ի կազմում 18-40 տարիքային խումբն է ներկայացնում կուսակիցների 35 տոկոսից ավելին, կանայք մեծամասնություն են և կազմում կուսակցականների 54 տոկոսը»,-  ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` այսօրվա համագումարում իրենք հնարավորություն կունենան քննարկելու նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ձեռնարկված քայլերին, վեր հանելու խնդիրները, առաջ գնալու և նոր ազդակներ տալու տեղական կառույցներին:

«ՀՀԿ-ն իշխողն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար, այսօր պետք է ամփոփենք, թե որքան ենք կարողացել հասարական քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կաննոններին»,- ասաց Սերժ Սարգսյանը` անդրադառնալով սահմանադրական փոփոխությո ւններից հետո ձևավորվող քաղաքական համակարգին:

Միաժամանակ, ՀՀԿ առաջնորդը նշեց, որ կուսակցությունն ունի նաև աչք ծակող խնդիրներ, որոնք վերաբերում են հրապարակային գործունեություն ծավալող կուսակցականներին: 

«Իհարկե, հղկվել է հանրապետականների հանրային խոսքն ու ոճը, քամահրական կամ վիրավորական պատասխանելն ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն:

Բոլոր այս տիպի երևույթները նվազել են, բայց չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում մտքեր, որոնք սխալ ազդակներ են հաղորդում հասարակությանը, աղավաղաում են կուսակցության հեղինակությունը:

Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք տնային աշխատանք է պահանջում, ամենագետների ժամանակներն անցել են, ապագան աշխատասեր գործիչներինն է»,- շեշտեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ կստեղծեն կուսակցական հատուկ մարմին, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ, որտեղ ծնվող նոր գաղափարաները կամ դիրքորոշումները հասու կդառնան բոլոր կուսակցականների համար:

«Շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել բանիմաց երիտասարնդերի, հետևողական ջանքեր կգործադրենք, որպեսզի կանանց ներգրավվածությունը բարձրացնենք որոշումների կայացման հարցերում»,- ասաց ՀՀ Նախագահը` կարևորելով ՀՀԿ քաղաքական դպրոցի հիմնումը:

Խոսելով ՀՀԿ ծրագրի մասին` Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք միշտ կարևորել են երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Նա ավելացրեց, որ արդիականցվելու է կուսակացական ծրագիրը, որում կամրապնդվի ազգային գաղափարախոսության առանցքը:

«Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված արժեքների պահպանումը, մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք, մեր նպատակն անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է»,- ընդգծեց Հայաստանի Նախագահը:

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին