Սպիտակ տան մամուլի խոսնակ կարող է դառնալ Fox News-ի մեկնաբանը
ՄիջազգայինԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնում դիտարկում է Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի եւ քաղաքական վերլուծաբան Մոնիկա Քրոուլիի թեկնածությունը: Այս մասին գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել Fox News հեռուստաալիքի աշխատակից Քեթլին Մաքֆարլենդին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի օգնական նշանակելու մասին: