Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են 11 զինյալի ոչնչացնելու մասին
ՄիջազգայինՖիլիպինյան բանակը հաղորդել է, որ անցած երկու օրերի ընթացքում կառավարական ուժերը դաժան մարտեր են մղել երկրի հարավում ապստամբական կազմավորումների դեմ: 11 զինյալի են ոչնչացրել, 5-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Սինհուան:
Գործողության ընթացքում կառավարական բանակի 2 զինծառայող է վիրավորվել:
Տեղեկությունների համաձայն՝ շուրջ 50 զինյալներ գրավել են հարավային քաղաքներից մեկի քաղաքապետարանի լքված շենքը: Դեպքի վայր ժամանած կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:
Կառավարական զորքերն օդանավեր եւ հրետանի են գործի դրել զինյալների դեմ, որոնք գործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ներքո: Պետական աղբյուրների հաղորդմամբ՝ ավելի վաղ խմբավորումը մի շարք պայթյուններ է կազմակերպել: