Կոնգոյում 30 խաղաղ բնակիչ է սպանվել
ՄիջազգայինԿոնգոյի հուտու ցեղախմբի Լուհանգա գյուղի վրա նանդե ցեղի ապստամբների հարձակման հետեւանքով առնվազն 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը:
Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի առավոտյան: Հրազենով եւ դաշույնով զինված զինյալները հարձակվել են գյուղի վրա եւ սպանել խաղաղ բնակիչներին:
Նախնական տվյալներով՝ նաեւ 20 վիրավոր կա: