Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Կինը լիարժեք երջանիկ է, երբ ընտանիք ու երեխաներ ունի. Հռիփսիմե Խուրշուդյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների,  երջանկության ու երազանքների մասին BlogNews.am-ը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:

 

- Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
 
- Ամենաշատը վիրավորվում եմ, երբ  հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
 
- Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում: 
 
- Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:


 
Մրցելույթծանրաձողմոտեցման մեկնարկի ազդանշանԻ՞նչ եք զգում այդպահին
 
- Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, աչքիս առաջ իմ ժողովուրդն է լինում, մի պահ մտովի պատկերացնում եմ հեռուստաէկրանների առջև նստած իմ հաղթանակին սպասող հազարավոր հայրենակիցներիս: Միակ բանը, որ մտածում եմ այդ պահին, ինձ վստահող ու հավատացող մարդկանց սպասումներն արդարացնելն է:
 
- Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական  ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է:  Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
 
- Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:
 
Ձեր ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, ևս ծանրամարտիկ էսակայն հիմամարզչական գործունեությամբ է զբաղվածԴուք՝ օլիմպիական մեդալակիր,Եվրոպայի կրկնակի չեմպիոնՁեր ընտանեկան հարաբերությունների վրա այս  հանգամանքը չի՞ անդրադառնում:
 
- Այո՛, ես  ավելի բարձրակարգ մարզիկ եմ: Սակայն մեր ընտանեկան հարաբերություններում սա բոլորովին ոչ մի նշանակություն չունի: Մեր ընտանիքում ես կին եմ ու մայր, իսկ ամուսինս էլ, ինչպես բոլոր հայ ընտանիքներում, տան գլուխն ու ղեկավարը: Սակայն այն, որ երկուսս էլ մի բնագավառից ենք, ունենք հետաքրքրությունների նույն շրջանակը, չի կարող տեղ չունենալ մեր առօրյայում: Իմ ամուսինն իմ առաջին խորհրդատուն է, նա էլ շատ լավ մարզիչ է և ունի  սան, ով Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Արփինե Դալալյանի մասին է խոսքը: Իսկ մասնագիտական առումով նա ինձ միայն օգնում է, միշտ շատ դիպուկ ու կոնկրետ խորհուրդներ է տալիս: Երբ ընկճվում եմ, ասում է՝ վերջ, անցանք, էդ դիր մի կողմ, դա արդեն անցած-գնացած է, ու միայն առաջ նայիր:


 
Ձեզ հաճախ են ընդգրկում աշխարհի ամենագեղեցիկ մարզուհիներիցուցակներումՈւ իսկապեսնման մարզաձևում լինել և մնալ այսչափկանացի՝ բարդ չէ՞:
 
- Կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում: Այո՛, ես լավ գիտեմ, որ ծանրամարտ ասելով՝ ցանկացած մարդ պատկերացնում է տղամարդավայել կին: Այդ իսկ պատճառով ամեն ինչ անում եմ այս կարծրացած կարծիքը վերացնելու համար: Դիմահարդարում, մատնահարդարում. մրցելույթներից առաջ այս ամենը ևս չի վրիպում իմ ուշադրությունից: Վերջիվերջո, կինը պետք է կանացի լինի ցանկացած պարագայում:
 
Կանացի թուլություններշա՞տ են.
 
- Շատ են: Հատկապես խոհանոցն եմ շատ սիրում: Սիրում եմ պատրաստել ընտանիքիս համար, ուրախանում եմ, երբ ինչ-որ բան եմ պատրաստում, ու ամուսինս հավանում է: Հաճախ, երբ մրցումների եմ լինում արտասահմանում, եթե ինչ-որ հետաքրքիր աղցան եմ տեսնում, անպայման պարզում եմ բաղադրությունն ու վերադառնալուն պես պատրաստում եմ ամուսնուս համար: Առհասարակ, Տարոնը շատ է հավանում հատկապես աղցաններս:


 
- Մեծ սպորտ, ընտանիք, երեխա, մարզասրահ... Ինչպե՞ս եք հասցնում։
 
- Երեխայիս ծնվելուց հետո մի պահ շատ դժվար փուլ էր իմ կյանքում: Մարզումներից հետո ուժասպառ վերադառնում էի տուն ու այլևս ուժ չէի ունենում երեխայով զբաղվելու համար: Մեղավոր էի ինձ զգում, ու չգիտեի ոնց անել, որ և՛ երեխային բավարար ժամանակ հատկացնեմ, և՛ մարզումներին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել: Աշոտս մեծ տղա է, մանկապարտեզ է հաճախում, ու ամեն անգամ, երբ պիտի թողնեմ նրան մանկապարտեզում ու գնամ մարզասրահ, զգուշացնում է ինձ, որ առանց իրեն հանկարծ«հեռու գործի տեղ» չգնամ: Եվ երբ ասում եմ, որ գնում եմ մարզասրահ ու շատ շուտ վերադառնալու եմ իր հետևից, խաղաղվում է ու ներս է մտնում: Միշտ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է նման բան ասում:


 
 
- Ներընտանեկան հարաբերություններում Ձեր մասնագիտությունը խնդիրներ ստեղծու՞մ է։

- Եթե անկեղծ՝ ամուսինս խանդոտ է: Բնական է՝ մեր բնագավառում այնպես է ստացվում, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ տղամարդկանց միջավայրում, սակայն փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ մեզ օգնում է հաղթահարել ամեն բան:

 
-Կպատմե՞ք Ձեր տղայի մասին:
 
- Ամբողջ գիտակից կյանքս անցկացրել եմ ծանրաձողի հետ կռիվ տալով: Սովոր եմ, որ օրվա մեծ մասը լռության մեջ անցնի՝ ես և ծանրաձողը: Սակայն իմ կյանքում որդուս հայտնվելը անգամ այստեղ ամեն ինչ փոխեց: Հաճախ եմ Աշոտին հետս մարզումների տանում, ու Դուք չեք պատկերացնի, թե որքան շատ հարցեր է նա տալիս: Երբեմն օգնության է հասնում ամուսինս ու ցրում նրա ուշադրությունը, որովհետև եթե երեխայի հարցերին սկսեմ պատասխանել, ապա ողջ օրն ուրիշ ոչինչ չեմ հասցնի անել :) Հետաքրքրասեր բալիկ է, ծանրաձողի հանդեպ էլ սեր ունի: Երբ հեռուստացույցով դիտում է մրցելույթներս, պատմում են, որ գոռում է «մամա՜, բարձրացրու»:

 


- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք ու ո՞րն է կանացի երջանկություն ասվածն՝ ըստ Ձեզ:
 
- Կինը լիարժեք երջանիկ է, երբ ընտանիք ու երեխաներ ունի: Անկեղծորեն որ ասեմ, իմ բոլոր մեդալներից ու տիտղոսներից վեր մեծագույն նվաճումս որդուս եմ համարում: Ամուսնուս հետ հաճախ ենք խոսում երկրորդ երեխայի մասին: Երազում ենք աղջիկ ունենալ, սակայն դա արդեն մեծ սպորտից հետո: Իսկ սպորտի հետ կապված նպատակս մեկն է. քանի որ արդեն ունեմ օլիմպիական բրոնզե մեդալ, շատ կցանկանայի, որ մեդալս փոխի գույնը: Օլիմպիական ոսկի՝  նպատակ, որն ունի ամեն մարզիկ, այդ թվում և՝ ես: Դա իմ բաղձալի երազանքն է:


 
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում Իսպանիայում